Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երեք գրոսմայստերներ այսօր Բաքվում կպայքարեն Աշխարհի գավաթի երկրորդ շրջան անցնելու համար

Սեպտեմբեր 13,2015 14:09

Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում այսօր կայանալու են թայ-բրեքի հանդիպումները, որոնցում առաջին շրջանի արգելքը հաղթահարելու համար պայքարելու են երեք հայ շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը՝ Հայաստանից եւ Սամուել Սեւյանը՝ ԱՄՆ-ից: Նրանք սկզբում մրցակիցների հետ խաղալու են երկու արագ պարտիա: Եթե հաղթող կրկին չլինի, անցկացվելու է կայծակնային շախմատի եւս երկու հանդիպում: Կրկին հավասարության դեպքում կկայանա, այսպես կոչված «Արմագեդոն»:

Գաբրիել Սարգսյանի մրցակիցը չեխ Մաթեուշ Բարտելն է, որի հետ հարցերը Գաբին պետք է աշխատի լուծել արագ շախմատում, որտեղ իրեն ավելի վստահ է զգում: Սամվել Տեր-Սահակյանը դժվարին ճանապարհ ունի անցնելու ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ: Անչափ հետաքրքիր դիմակայություն է սպասվում պատանի Սամուել Սեւյանի եւ ադրբեջանի ուժեղագույն գրոսմայստերներից՝ բազմափորձ Թեյմուր Ռաջաբովի միջեւ: Սամուելը առաջին շրջանի դասական երկու պարտիաներում ոչ-ոքի է արել: Նա իրեն գերազանց է զգում նաեւ արագ ու կայծակնային շախմատներում: Սակայն Ռաջաբովն էլ պակաս չէ: Ավելին, նա բավականին հաղթանակներ է տարել ամենատարբեր բարձրակարգ մրցաշարերում: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանցին վերջին շրջանում գրեթե հանդես չի եկել խոշոր մրցումներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ en.chessbase.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930