ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2015թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագրի շրջանակում օգոստոսի 21-23-ը Ասկերանի վարչական շրջանում բնակչության բուժզննության և «Բաց դռների օր» խորհրդատվություններ էր կազմակերպել Շիրակի մարզի առողջապահության վարչության պետի գլխավորած մարզի լավագույն բժիշկների 8 հոգանոց պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին սրտաբաններ, վիրաբույժներ, ակնաբույժ, ատամնաբույժ:
Բժիշկների խմբին Ասկերանում դիմավորեց «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ի տնօրեն Գոհար Հակոբջանյանը: Ասկերանի հիվանդանոցում կատարված բուժզննության արդյունքում, հետազոտվել և համապատասխան խորհրդատվություն է տրվել կամ բուժում է նշանակվել Ասկերանի և հարակից գյուղերի շուրջ 120 բնակչի: «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ի տնօրեն Գոհար Հակոբջանյանը Ասկերանի շրջանի ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին երրորդ տարին իրենց շրջանում «Բաց դռների օր» կազմակերպելու, բնակչությանը բուժզզնում և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար:
Պատվիրակությունն իր հետ Ասկերան էր տարել բավական մեծ թվով դեղորայք, ներարկիչներ, բուժսարքավորումներ:
ՀՀ Շիրակի մարզպետարան
Կարդացեք նաև