Լաս-Վեգասում պայքարն ավարտեցին նաեւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակիցները:
Հայաստանի ազգային հավաքականից ոչ մեկին չհաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան: Միակ արդյունքն այն է, որ գերծանր քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Լեւան Բերիանիձեն 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ