Լաս-Վեգասում ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցագորգում Հայաստանը ներկայացնում են 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Գրիգոր Գրիգորյանը՝ 74 կգ եւ Լեւան Բերիանիձեն՝125 կգ:
Գարիկը մեկնարկային գոտեմարտում զիջեց թուրք Սեզար Ակգուլին, իսկ Գրիգորը, սկսելով 1/16 եզրափակչից, 1 րոպե 17 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց Վիլելմ Մայերին (Հարավ-աֆրիկյան Հանրապետություն): Լեւան Բերիանիձեն, որի մրցակիցը ռուսաստանցի Բիլյալ Մախովն է, դեռ չի ներգրավվել պայքարի մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ