Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովն ամփոփեց իր աշխատանքները

Սեպտեմբեր 12,2015 20:37

Սեպտեմբերի 12-ին իր աշխատանքներն ամփոփեց Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովը, որը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համաժողովին մասնակցում էին 50-ից ավել օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Վրաստանից և շուրջ 200 մասնագետ Հայաստանից ու Արցախից:

Srtabanner-1Գիտական զեկույցներով հանդես եկան Բագրատ Ալեքյանը՝ (Ռուսաստան) «Ենթամաշկային սրտային միջամտությունները-վիրահատական մեծ ռիսկի ենթակա հիվանդների մոտ», Իվե Լուվարը՝ (Ֆրանսիա) «Սրտի զարկերակի ստենդավորման արդյունավետությունը բազմաանոթ և բազմասեգմենտ սրտային հիվանդություն ունեցող հիվանդների մոտ», Վահան Մխիթարյանը՝ (Հայաստան) «Կլինիկական դրություն» զեկույցով, Ավետիս Մատիկյանը՝ (Ֆրանսիա) «Հայ-ֆրանսիական հիվանդանոց. վերջին նորություններ» թեմաներով: Ընդհանուր առմամբ ներկայացվեցին արդի սրտաբանական մարտահրավերներին առնչվող 21 զեկուցումներ:

Նշված զեկույցների ներկայացումից հետո տեղի ունեցավ ակտիվ կառուցողական քննարկում և մտքերի փոխանակում, որի ընթացքում ծնված դիտարկումներն ու դրանց արդյունքում կայացած եզրահանգումները, ինչպես նշվեց համաժողովի ամփոփման ընթացքում, իրենց հերթին կարող են նպաստել սրտաբանների գիտական գործունեության հետագա ուղղորդմանը:

Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովը կարևոր խթան էր Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև սրտաբանության ոլորտի նորարարական և արդյունավետ մեթոդները, փորձը միմյանց փոխանցելու և տվյալ բնագավառը բարելավելու ու կատարելագործելու համար:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930