Այսօր առավոտյան Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարություն էր տարածվել, երեկոյան 18.00-ին Ազատության հրապարակում անհնազանդության ակցիա անցկացնելու մասին: Հայտարարությունը տարածվել էր «Բաղրամյանը կարոտել եմ»-ի կողմից, դրան միացել էին նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության տարբեր անդամներ:
Ազատության հրապարակում սակայն 18.00-ին մարդ չկար: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը հավաքված լրագրողներին ասաց, որ ակցիայի կազմակերպիչն իրենք չեն եւ ինքն էլ եկել է Ազատության հրապարակ`պարզելու համար թե ովքեր են նախաձեռնողները:
Հիշեցնենք, որ երեկ «Ոչ թալանինը» վերսկսեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակտիվ պայքարը: Երիտասարդները կրկին փակել էին Բաղրամյան պողոտան: Լուսադեմին, ոստիկանները ցրեցին խաղաղ նստացույցը: Անհնազանդության ակցիան կազմակերպվում էր ի համերաշխություն «Բաղրամյանը փակողների»:
Ռիմա Սարգսյանն ասաց, որ «Ոչ թալանինն» իր ծրագրերի մասին տեղյակ կպահի առաջիկայում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Բաղրամյանը կարոտել եմ» օգտատիրոջ էջից