Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Հուլիսի 23-ի համեմատ՝ ոստիկանությունը պրոֆեսիոնալ էր»

Սեպտեմբեր 12,2015 19:37

«Հուլիսի 23-ի համեմատ, իհարկե, ավելի պրոֆեսիոնալ էր, բայց բռնի ուժ, համենայնդեպս կիրառվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով լուսադեմին, Բաղրամյան պողոտայի նստացույցը ցրելու ոստիկանության գործողություններին, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» նախաձեռնության համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա նույնիսկ տարակուսում է. «Եթե իրենք կարող էին այսպես`առանց ջրանետ կիրառելու Բաղրամյանը բացել, ինչո՞ւ ամսի 23-ին դա չարեցին»:

Երեկ երեկոյան, հիշեցնենք, «Ոչ թալանին» նախաձեռնությունը կրկին փակել էր Բաղրամյան պողոտան`բողոքելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան հստակ սահմանում-ենթադրում են, որ խաղաղ հավաքը չի կարելի ցրել: «Խաղաղ ցույց անողն իրավունք ունի փողոց փակել: Խաղաղ ցույցն էլ պետական կյանքում շատ կարեւոր բաղադրիչ է, որը դեռ հին Հունաստանից է գալիս եւ ժողովրդավարության կարեւոր բաղադրիչ է: Խաղաղ ցույցը կարող է փողոց փակել, դա նաեւ գերակա հանրային շահ է, որովհետեւ, երբ փողոցը փակվում է ինչ-որ տոնակատարության համար, առանց այդ տոնակատարության, երկիրը պետությունը, ժողովրդավարությունը չի տուժի, բայց առանց խաղաղ ցույցի`կտուժեն: Շատ ավելի շատ կարելի է խաղաղ ցույցով փողոց փակել, քան այդ փողոցը վերանորոգելու, ինչ-որ պաշտոնյայի անցնելու եւ նման բաների համար»,- կարծում է մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930