«Այն փաստը, որ մենք այցելել ենք Լեռնային Ղարաբաղ, բնականաբար, գրանցվել է Ադրբեջանի կողմից»,- սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բելգիայի պատվիրակության անդամ, Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի անդամ Սիմոն Սուսսկինդը:
Նա նշեց, որ պատվիրակության անդամներն Ադրբեջանի դեսպանատնից արդեն ստացել են համապատասխան նախազգուշացումները. «Այստեղ որեւէ տարօրինակ բան չկա, եւ դա չի խանգարելու մեզ նորից եւ նորից վերադառնալ Հայաստան, Ղարաբաղ, նորից եւ նորից այցելել եւ տեսնել իրավիճակը տեղում, որովհետեւ հասարակությունը Եվրոպայում տեղեկացված չէ: Իրականում շատ քիչ հոդվածներ կան ԼՂՀ-ի մասին, այդ մասին անընդհատ չի խոսվում, ուրեմն՝ կարիք կա վառ պահելու այդ իրողությունը, նրա մասին անընդհատ խոսել դրա մասին այն, ինչ մենք անում ենք մեր այցելությունների միջոցով»:
Տիկին Սուսսկինդը նկատեց, որ Հայաստանում ատելություն չի սերմանվում հակառակորդի նկատմամբ. «Թեեւ այլեւ մեզ համար դժվար կլինի գնալ Ադրբեջան եւ տեղում ծանոթանալ իրավիճակին, մենք տեղյակ ենք, որ այսօր Ադրբեջանում քաղաքացիական հասարակության բավականին մեծ մասը բոլորովին չի կիսում իշխանության դիրքորոշումները, եւ սակայն հնարավոր չի նրանց հետ որեւէ կապեր հաստատել, միեւնույն ժամանակ պետք է հասկանանք, որն է մեր դերակատարությունը Բրյուսել վերադառնալու, ինչպես կարող ենք քաջալերել այդ կապերի վերահաստատմանը, կապեր, որոնք կարող են լինել Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների միջեւ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ