Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացու վտանգավոր ձկնորսություն՝ Ադրբեջանի սահմանագծին

Սեպտեմբեր 12,2015 18:16

Ձկնորսները շարունակում են  լիճ դուրս գալ

 

Նախկինում հայտնել ենք, որ չնայած ադրբեջանական գնդակոծության մեծ  վտանգին, Բերքաբերի եւ Ջողազի ջրամբարի մերձակա  հայկական այլ  գյուղերի որոշ  բնակիչներ  երբեմն ռիսկ անելով՝  փչովի նավակներով  ձկնորսություն են անում  սահման հանդիսացող արհեստական լճում: Ադրբեջանական զինուժը  ձկնորսներին թիրախ է դարձնում: Վերջին դեպքը 2014թ. դեկտեմբերի 14-ին էր, երբ ադրբեջանցիները  Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի  Թամրազյանի վրա բազմաթիվ  գնդակներ արձակեցին: Գնդակները դիպել էին նրա ոտքի սրունքների շրջանում,  կյանքի համար վտանգ չէին ներկայացնում: Սակայն այդ դեպքից հետո  Աղասի Թամրազյանը շարունակում էր  կյանքի համար   վտանգավոր ձկնորսությունը:

Այսօր Ջողազի ջրամբարում  նավակով ձկնորսներ տեսանք: Նավակը գտնվում էր  ջրամբարի եզրին, սակայն դա անվտանգության  երաշխիք չէ,քանզի  նավակը եւ դրանում գտնվողները  կարող էին  գնդակոծվել Ղազախի շրջանի Մազամ գյուղի տարածքից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930