Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Ա1+»-ի ալիքը լիներ, շատ ավելի մարդիկ կդիտեին, քան հիմա «Արմնյուզով» են նայում

Սեպտեմբեր 12,2015 16:34

«Արմնյուզն ունի պայմանագիր «Ա1+»-ի հետ կոնկրետ հաղորդում արտադրելու համար: Նախ դա շատ սահմանափակ եթերային ժամանակ է: «Ա1+»-ը, եթե հիշում եք 24-ժամյա հեռարձակում էր իրականացնում, հիմա ինքը ունի ընդամենը կես ժամ»,- այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Լրագրողները պարոն Նավասարդյանից, մասնավորապես հետաքրքրվեցին, թե արդյո՞ք խոսքի ազատության համար ձեռքբերում է այն, որ 2002 թվականին լիցենզիայից զրկված «Ա1+» հեռուստաընկերությունն այժմ կրկին հնարավորություն ունի փոքրիկ հաղորդում եթեր հեռարձակել:

Երեւանի մամուլի ակումբի նախագահը նշեց. «Ամեն դեպքում միջավայրը, որտեղ դու դնում ես քո արտադրանքը, եթե հոգեհարազատ չէ, դու էլ ես փոխվում: Եվ ինձ թվում է «Ա1+»-ի թողարկած հաղորդումը «Արմնյուզ»-ով դժվար է համեմատել «Ա1+»-ին հաղորդումներին մինչեւ 2002 թվականի մարտը: Եվ նույնիսկ այն, ինչ նրանք ինտերնետում են դնում, խիստ տարբերվում է «Արմնյուզի» հաղորդումներից»:

Բորիս Նավասարդյանը նաեւ կարեւորեց լրագրողների աշխատանքի միջավայրը. «Եթե դու մի ժամով մտնում ես ինչ-որ տեղ եւ շուրջն ամեն ինչ խորթ է, դա չի աշխատում»:

Որոշ տեղեկություններով «Արմնյուզ»-ի եթերով հեռարձակվող «Ա1+»-ի «Այբ-ֆե+» հաղորդումն ամեն օր դիտում են մի քանի տասնյակ հազար հեռուստադիտողներ: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ եթե դա «Ա1+»-ի ալիքը լիներ, շատ ավելի մարդ կդիտեր. «Քանի որ մարդիկ կիմանային, որ ոչ թե կոնկրետ ժամին պետք է մտնեն այնտեղ, այլ մշտապես»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930