Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ»-ի ճակատի հայտարարությունը

Սեպտեմբեր 12,2015 15:29

Մենք՝ Հայաստանի  քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները,

հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձևավորվել են կեղծված ընտրությունների միջոցով և չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որևէ նախաձեռնության նկատմամբ,

արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ,

գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց  իշխանությունը,

համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա և փորձ է արվում ոչնչացնել քաղաքական և հասարակական որևէ հակակշիռ,

նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը և վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացումը,

հայտարարում ենք, որ մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը: Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում  միանալ երկրում ծավալվող պայքարին:

 

Հայ Ազգային Կոնգրես                                                

«Ժառանգություն» կուսակցություն 

Հայաստանի Ժողովրդական կուսակցություն 

Հիմնադիր խորհրդարան 

«Հայազն» կուսակցություն 

Ազգային համաձայնություն կուսակցություն 

Ազգային ինքնորոշում միավորում 

«Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ 

«ՀՀ քաղաքագետների միություն» ՀԿ 

«Մարտի 1»  ՀԿ 

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ 

«Ազատականություն և ժողովրդավարություն» ՀԿ 

«Քազաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ 

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ 

«Մենք հանուն ժողովրդավարության» ՀԿ 

«Ռեֆորմ» հանուն ժողովրդավարության զարգացման ՀԿ 

Շիրակի մարզի «Բարեփոխում և զարգացում» իրավապաշտպան ՀԿ 

«Հանուն արդարության» ՀԿ 

«Դեպի բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ 

«Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ 

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն 

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն 

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնություն 

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930