Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չեք անցկացնի». «Մենք ցույց կտանք դասականներին, որ ոչ կա, եւ այդ ոչ-ը հաղթելու է»

Սեպտեմբեր 12,2015 13:24

Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ «Ոչ»-ի ճակատի ձեւավորումը կարելի է համարել հաջողված

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը սեպտեմբերի 12-ին հրավիրել է «Ոչ-ի» ճակատի համաժողով: Համաժողովին ներկա են «Ժառանգություն», «ՀԱԿ», «ԱԻՄ», «Հայազն» կուսակցությունները, «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, քաղաքացիական ակտիվիստներ եւ քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը դիմել էր մի շարք հյուրանոցների, սակայն նրանք դահլիճ չեն տրամադրել, այդ պատճառով էլ համաժողովը կազմակերպվել էր ՀԺԿ գրասենյակում:

Համաժողովի ընթացքում «Չենք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ «Ոչ»-ի ճակատի ձեւավորումը կարելի է համարել հաջողված. կարողացել են մի պլատֆորմում հրավիրել քաղաքական եւ քաղաքացիական գործիչներին. «ՀՀ-ում այնպիսի մարդ չկա, որ չգիտակցի, որ սահմանադրական փոփոխությունները կատարում են Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, այդ վերարտադրությունը կանխելու համար պետք է կարողանանք համախմբվել եւ համատեղ աշխատել»:

Նա նշեց, որ առաջարկվող համակարգը որեւէ կապ չունի խորհրդարանական մոդելի հետ, ըստ նրա, առաջարկվող տարբերակով Հայաստանը պետք է բռնի Հյուսիսային Կորեայի ճանապարհը. «Ամենալավագույն տարբերակը փողոց ձեւավորելն է: Փողոցում քննարկումներ սկսելը, իշխանությունը պետք է պատասխան տա, թե ինչ է արել, դրան պետք է պատասխան տա, ոչ թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փաստարկներ ներկայացնի»:

Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ գործողությունների շարք է ձեւավորվում, նշմարվում են նաեւ Գյումրիում ցույց կազմակերպելու փորձեր, ըստ նրա ամենաընդդիմադիր քաղաքից կսկսվեն ցույցերը: «Մենք ցույց կտանք դասականներին, որ ոչ կա եւ այդ ոչ-ը հաղթելու է»,- ասաց նա՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930