«Ցանկացած պարագայում մենք սատարել ու սատարում ենք քաղաքացիական շարժումներին, որոնք գործում են օրենքի շրջանակներում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը`անդրադառնալով էլեկտրաէներգիայի դեմ պայքարի`«Ոչ թալանին» նախաձեռնության վերսկսած հրապարակային պայքարին:
«Իսկ ոստիկանությունը կոչված է կարգ պահպանելու: Լիազորությունների ցանկացած գերազանցում բնականաբար բացասաբար է գնահատվելու»,- անդրադառնալով լուսադեմին ոստիկանության կողմից խաղաղ ցույցը ցրելուն՝ ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, լուսադեմին ոստիկանությունը հարկադրաբար Բաղրամյան պողոտայից հեռացրել է ցուցարարներին, շատերը բերման են ենթարկվել իսկ ավելի ուշ ազատ են արձակվել :
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև