«Այսօր բոլորս մի մարդու պես ժամը 18:00-ից հավաքվում ենք Ազատության հրապարակում: Տեր կանգնելու մեր իրավունքներին և սատարելու մեր ընկերներին»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում նման հայտարարություն է տարածվել «Բաղրամյանը կարոտել եմ»-ի կողմից: Հիմնավորումը հետեյալն է. «Երբ մեր ընկերները դժվարությամբ «գրավեցին» Բաղրամյան պողոտան շատերս տանը հանգիստ նստած էինք: Լուսադեմին ոստիկանությունը ուժ կիրառեց մեր ընկերների հանդեպ, որը անընդունելի է: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում ողջ հայ ժողովրդին ոտքի կանգնել ու սկսել անհնազանդությունների ակցիաներ իրականացնել: ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ ՀՈՍԱՆՔԸ»
Aravot.am-ը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից փորձեց ճշտել`արդեն իսկ որոշում կա՞ երեկոյան հավաքի մասին, քանի որ Արամ Մանուկյանն ասել էր, թե ավելի ուշ կհայտարարեն: Նախաձեռնությունից Սոֆյա Հովսեփյանը հաստատեց, որ հավաքը կկայանա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ