Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանի կողմից տրամադրված 2 միլիոն դոլար դրամաշնորհը նպատակին չի ծառայել

Սեպտեմբեր 12,2015 12:12

«Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող մի քանի պետական ոչ առեւտրային կազմակերպություններ Ռուսաստանից ստացել են դրամաշնորհներ: Դա, եթե չեմ սխալվում, Ստանիսլավսկու թատրոնն է, ինչ-որ հիմնադրամ, «Հայֆիլմ»-ը»,- այս մասին «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի մշակույթի համար տրամադրված դրամաշնորհները մի քիչ են ավելի, քան Վրաստանի տվածը եւ մի քանի անգամ ավելի քիչ են, քան Ուկրաինայից ստացվածները. «Սա մշակույթի նախարարության պաշտոնական թվերն են»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տրամադրված տվյալներով՝ Հայաստանի կառավարությունը հիմնականում դրամաշնորհ է ստանում ԵՄ-ից ու Եվրոպական բանկերից, ԱՄՆ-ից, Համաշխարհային բանկից, Ճապոնիայից, ՄԱԿ-ից եւ Լինսի հիմնադրամից:

DramashnorhԴանիել Իոաննիսյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությանը դրամաշնորհի փոխարեն տեխնիկա են տվել Չինաստանը եւ ԱՄՆ-ն: «Գյուղատնտեսության ոլորտում հիմնականում տեխնիկա տվել են Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան: Հնդկաստանը, պարզվում է, մեզ մի քանի հարյուր տրակտոր է տվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին,  ըստ Իոաննիսյանի, 2009 թվականին Իրանը 2 միլիոն դոլար դրամաշնորհ տրամադրել է Մեղրին եւ Ագարակը գազիֆիկացնելու համար. «Մինչեւ հիմա ոչ Մեղրին, ոչ Ագարակը գազաֆիկացված չեն»:

Դանիել Իոաննիսյանը զրուցել է Մեղրիի փոխքաղաքապետի հետ եւ տեղեկացրել է Իրանի տրամադրած դրամաշնորհի մասին. «Ինքը շատ զարմացավ ու ասաց, որ ինքը չի լսել, որ որեւէ մեկը ուզենա իրենց քաղաքը գազիֆիկացնել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930