«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ուսումնասիրել է վերջին 3 տարիներին հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների վիճակագրությունը: Որպես հիմք ընդունվել են պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունները:
Ամփոփելով ուսումնասիրությունների արդյունքները` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում ասաց. «Սկսած անցյալ տարվանից՝ հրադադարի խախտման դեպքերը բավականին ինտենսիվացել են, իսկ այս տարի ուղղակի շատ են շատացել: 2013 թվականի համեմատ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ավելացել են 3,5 անգամ»:
Նա նշեց, որ այդ խախտումների ժամանակ կրակոցների վիճակագրությունը նույնպես աճել է, մոտավորապես՝ աճել է 8 անգամ: «Երկու տարի առաջ սահմանին, ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների, 8 անգամ ավելի քիչ էին կրակում»:
Դանիել Իոաննիսյանը նաեւ անդրադարձավ վերջին տարիներին արձակված արկերի թվին. «Մինչեւ անցյալ տարվա վերջը այդ թվերը բացարձակ 0 էին: Անցյալ տարվա վերջում մեկ-մեկ սկսեցին կրակել, իսկ այս տարի, օրինակ, օգոստոսի ամսին 700 կրակոց է եղել: Վախենամ, որ սեպտեմբերին ավելի կշատանան: Սեպտեմբերը նաեւ առանձնացավ նրանով, որ կրակոցներ եղան նաեւ խաղաղ բնակիչների վրա»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Հա… շատ կարևոր հետազոտություններ է արել այս տղան: Փաստորեն կրակոցները շատացել են հա՞, ֆայմել ա՝ կալկուլյատորով էլ հաշվել ա քանի անգամ ա շատացել… ուղղակի ԳՈՒՅՏ ա արել…
Լավ է, որ կարողացել եք խցկվեք ներս, այս աննախադեպ ասուլիսը լուսաբանեք: Նստելու տեղ չկար չէ՞ երևի….