ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրը կրկնակի հիմնադիր համագումարից հետո վերջապես գրանցեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Հիշեցնենք, որ կուսակցության հիմնադիր համագումարը կայացել էր այս տարվա մայիսի 16-ին, որից հետո անէական հիմնավորումներով մերժվել էր կուսակցության գրանցումը: Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ կրկնակի հիմնադիր համագումարը, և պետական ռեգիստրը ստիպված գրանցեց «Ալյանսը»:
«Ալյանս» կուսակցության լրատվական ծառայություն