Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտակներն անցողիկ են

Սեպտեմբեր 12,2015 10:58

Համեմատեք. «Այսօր անձրեւ եկավ» – «Էս ի՜նչ վատ եղանակ է», «Բուքմեյքերական իմ խաղադրույքը «չկպավ» – «Դե, բախտ չունեմ էլի», «Այս աղջիկը կարճ շրջազգեստ է հագել» – «Հաստատ փչացածի մեկն է»: Զգո՞ւմ եք տարբերություն: Առաջին դեպքում մենք նկարագրում ենք իրավիճակը՝ ինչպես որ կա: Երկրորդ դեպքում մենք այդ իրավիճակին կամ մարդուն պիտակ ենք կպցնում:

Ինչպե՞ս ենք մենք ավելի հաճախ վարվում: Իհարկե, երկրորդ ձեւով: Ո՞ր դեպքում է պահպանվում մեր ներքին անդորրը: Իհարկե, առաջին դեպքում: Բայց ինչո՞ւ ենք մենք գերադասում երկրորդը: Շատ պարզ. որովհետեւ պիտակ կպցնելով, հապճեպ դատողություններ անելով՝ մենք արձագանքում ենք այդ մեր պահի տրամադրությանը՝ «իմ տրամադրությունը վատն է, հետեւաբար՝ եղանակն էլ պետք է վատը լինի», զբաղվում ենք ինքնախղճահարությամբ՝ «ես անբախտ եմ, բայց ահա Պողոսը, որն ինձնից ոչնչով լավը չէ, տեսեք՝ ինչպես է առաջ գնացել», բարձրացնում ենք մեր ինքնագնահատականը՝ «այս աղջիկը փչացած է՝ ի տարբերություն ինձ կամ իմ հավանած աղջկա, որը բարձր բարոյականության կրող է»:

Պիտակ կպցնելու վերջին մոտիվացիան, իհարկե, գերիշխող է: Էլ ինչպե՞ս ես պետք է բավարարեմ իմ մանր «էգոն», եթե ուրիշներին չնսեմացնեմ: Ես պետք է կա՛մ ինքնահաստատվեմ հասարակական ասպարեզում իմ «հաջողություններով», կա՛մ էլ պետք է փնտրեմ իմ կամ իմ խմբի «առավելությունները» այլ անձերի կամ խմբերի նկատմամբ: Հանրօգուտ գործ կատարելու փոխարեն մենք կա՛մ սեւեռվում ենք մեր տրամադրության վրա, կա՛մ խղճում ենք ինքներս մեզ («մեղք ա էս ժողովուրդը», թարգմանաբար՝ «մեղք եմ ես»), կա՛մ էլ, առավել հաճախ՝ ինքնահաստատման առիթներ ենք փնտրում: Այդ փնտրտուքը երբեք չի ավարտվում եւ մարդկանց ուժասպառ է անում: Դրա համար է, հավանաբար, մարդկանց մեծ մասն իրեն դժբախտ զգում:

Քաղաքական գործիչների ամբողջ բառապաշարը բաղկացած է պիտակներից: Եթե նրանք տեսնում են, ասենք, որեւէ ծառ կամ քար, ապա չեն կարող ընկալել ծառը կամ քարը որպես այդպիսին եւ բավականություն ստանալ հենց այդ հանգամանքից: Նրանց ուղեղն աշխատում է միայն մի ուղղությամբ՝ դասել դրանց որեւէ «ռուբրիկայի» տակ՝ հրեշտակներ, դեւեր, ազգային, ապազգային, ժողովրդի հետ, ժողովրդի դեմ, մերոնք, ձերոնք եւ այլն: Ծառը նրանց համար ծառ չէ, այլ ինքնահաստատման, «ճիշտ լինելու» եւ ինչ-որ մեկին «սխալ հանելու» պատրվակ: Նրանք, այո, տառապում են, բայց ոչ թե «ժողովրդի դարդուցավից», այլ ներքին անհանգստությունից:

Իհարկե, հնարավոր չէ խուսափել գնահատականներից եւ դատողություններից ամբողջությամբ: Պարզապես դրանց պետք չէ շատ լուրջ վերաբերվել, որովհետեւ դրանք նկարագրում են իրականության չնչին մասը: Պատրանքային եւ անցողիկ մասը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արսեն says:

    «Վատ եղանակ»-ի, «բախտ չունենալ»-ու, «փչացած լինել»-ու և այլն ՝երևույթների չափանիշներ ասհմանեք, պարամետրերի ստանդարտիզացիա արեք և այդ արտահայտությունները պիտակից կդառնան նկարագրություն և գնահատական։
    Էս աշխարհում, իհարկե, առանց պոետների յոլա չենք գնա, բայց սա պոետների աշխարհ չէ… սա տեխնոլոգների և հաշվապահների աշխարհ է..)))..

  2. Իրա says:

    Ջեր դիտարկմանը կհամաձայնեի, եթե այդ պիտակները չեն ոտնահարում քաղաքացու բարի համբավն ու հեղինկությունը: Իսկ ի՞նչ կասեք, եթե այդ պիտակները, կարծես մոլուցք դարձած, տարիներ շարունակ փաթաթվում են վզիդ՝ տարբեր իրավիճակներում՝ տարբեր անձանց միջոցով: Հաճախ արդեն չես էլ հասկանում ի՞նչ անել, չես հասկանում ո՞վ է ներմուված, ով՝ բարի կամեցող: Սա իհարկե չես համեմատի պիտակավորման հետ: Այստեղ ոչ միայն պիտկավորում է, այլ՝ կոնկրետ նպատակ, իբր պիտակը:ամրագրելու համար: Իսկ ի՞նչ կասեք, եթե (ես իսկապես չեմ էլ կարողանում հասկանալ ինչպե՞ս) օգնության ձեռք մեկնած անձն անգամ չի կարողանում իր բարի կամքը իրականցնել: Ի՞նչ կասեք, եթե յուրաքանչյուր ոք, ով ուզում է շփվել, հայտնվում է հակառակ բանակում (ոչ բոլորն իհարկե) ու թքում հոգուտ մեջ: Իսկ մեր դատխազն ասում է քրեական տարր չկա: Մարդը մտածել է այդպես է, բայց դա այդպես չէ: Խնդիրը պատժի մեջ չէ, այլ թե ո՞վ է, ի՞նչ իրավունք ուներ կոնկրետ իմ մասին կարծիք ունենալու: Հավանաբար անհաջող, բայց փորձել եմ իմ դիտարկումներն այդ առընչությամբ ՀՀԿ գլխավոր գրասենյակ ներկայացնել: Ոչ ասում են այո, դրանք են: Ոչ էլ ժխտում են, թե սխալվում ես: Ես 99 տոկոսով վստահ եմ իմ դիտարկումների հավաստիության մեջ: Իմ կյանքում ոչ մի պատահական բան չի եղել: 19983 աշխատանքի եմ ընդունվել այն տարիների աշխատանքի հարցերով զբաղվող պաշտոնական անձի միջոցով այն հիմնարկությունում, ուր աշխատում էր դիտարկածս մարդու մայրը: Վայնասուն՝ ով իրավունք ունի: Վերահսկողության կոմիտեի աշխատակցի հետ անմեղ ծանոթություն: Վայնասուն՝ ճակտագրական հետևանքներով: Իմ դարդով տապակված՝ աղոթքով շարունակել եմ ապրել: 1995 ընտրություններ, ես վստահված անձ: Վայնասուն՝ հուլիսի 23-ին հայրս տնից դուրս եկավ և իբր կախված գտան Գռզոյի տան հարևանությամբ շենքի տանիքում: 1998-ին բարոյական վնասի փոխհատուցման մասին խոսեցի: Հիմա անոթևան, հիվանդ ու անպաշտպան վիճակու եմ: Դատարանով վիճարկված 5000Ամն դոլար՝ բանկային տոկոսներով գումարն անգամ չեմ կարողանում հարկադիրի միջոցով ստանալ: Ասում ես ուծացված թուրքեր են՝ դեռ իրենք են նեղանում: Նույնիսկ թուրքերին փոխհատուցմամբ անգամ, խաղաղություն և հաշտություն եմ ցանկացել: Հիմա ի՞նչ կասեք: Կարծես հարց հնչեց, որոշեցի պատասխանել:

  3. alfred says:

    Նույն էգոիզմն է, երբ մի գործարանում աշխատավարձը ուշացնում են, կամ գյուղում կարկուտ է գալիս եվ մարդիկ փողոց են փակում:Այսիքը մենք տուժել ենք,ուրիշներն էլ թող տուժեն:

  4. Ditord says:

    Շուտով տոնելու եք ՀՀ անկախության տոնը:
    Առաջարկում եմ թվարկել 24 տարվա անկախության հետևանքները կամ արդյունքները:
    1- ՀՀ-ում հայը իրավունք ունի հայկական բանկից պարտք վերցնել 24 տոկոսով, կամ էլ հայկական բանկը իրավունք ունի 24 տոկոսով դրամ պարտք տալ հային, իսկ մինչ այդ՝ և ՍՍՀՄ-ը, և Ռուսական կայսրությունը, և Պարսկաստանը կեղեքում և ճնշում էին և հայերին, և հայկական բանկերին:

    Շնորհավորում ենք ՀՀ Անկախանության Տոնի 24 տոկոսելիցը:
    ՈՒ՜ռռա,ՈՒ՜ռռա, ՈՒ՜ռռա:
    2-
    3-

  5. Լավատես says:

    Հարգելի կայքի ղեկավարներ։ Եթե կարելի է, հեռացրեք իմ չորրորդ կետի մեկնաբանությունը գրված 13.09.2015 00:22: Խոստանում եմ այլեւս ՝՝լավ՝՝ տրամադրությամբ մեկնաբանություն չգրել։ Շնորհակալություն։ Հարգանքներով՝ Լավատես

  6. Մարդ says:

    Պիտակը որն ա յառլիկը.
    Հիշեցի «Մկո» ի կատակ ֆիլմերից , երբ հաճախորդին հարցնում է «ինչ գինի ես ուզում, » եվ համապասխան յառլիկը կպցնելով էժանագին գնու շշին , հրամցնում. Այնպես որ առանձնակի ոչինչ չկա , մանր առեվտրական ժուլիկի ստիլ է դա. Իսկ էգոիզմի հետ ոչ մի կապ չունի. Ապրանք հրամցնելու մանր ձեվ.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930