Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Բերման ենթարկվածներն ազատ են արձակվում

Սեպտեմբեր 12,2015 10:44

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ լուսադեմին, Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածները հիմնականում ազատ են արձակվել: «Արաբկիրից, Զեյթունից բոլորին բաց էին թողել: Մաշտոցից, կես ժամ առաջվա դրությամբ մի քանի հոգու բաց էին թողել, բայց մարդիկ, որոնց հետ խոսեցինք, ասացին`հեսա բաց կթողեն, թղթաբանության հետ կապված խնդիրներ էին»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, հիշեցնենք, հերթական ցույց էին անցկացնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ու երեկ երեկոյան կրկին փակել էին Բաղրամյան պողոտան:

Ինչպես հայտնի է, Բաղրամյան պողոտայի «օպերացիայի» ժամանակ մի քանի հոգի վնասվածքներ են ստացել: Երկու հոգի`Արթուր Քոչարյանը եւ Վաղինակ Շուշանյանը հիվանդանոց էին տեղափոխվել: Արամ Մանուկյանը մանրամասնեց, որ Արթուր Քոչարյանի մոտ շնչառական խնդիրներ են եղել, արհեստական շնչառության ապարատը քիչ առաջ անջատել են, հետո նորից խնդիրներ են առաջացել, միացրել են: Իսկ Վաղինակ Շուշանյանի մոտ կողոսկրի խնդիրներ են եղել, նրան շտապօգնությունով են հիվանդանոց տեղափոխվել: «Բայց քաղմասում չի եղել, ավելի շուտ էր»,- ասաց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանն, անդրադառնալով ոստիկանների կողմից խաղաղ ցույցը ցրելուն, ասաց, որ ցուցարարներն անօրինականություններ թույլ չեն տվել, իրացրել են Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքները: Թեպետ ոստիկանության գործողություններում բռնություններ, ուժի կիրառում չի եղել, բայց մեր զրուցակցի կարծիքով էլ, ցուցարարներին հարկադրանքով են հեռացրել Բաղրամյան պողոտայից:

Թե ի՞նչ են պատրաստվում անել նախաձեռնության անդամները, դեռ պարզ չէ: Արամ Մանուկյանն ասաց, որ հետագա գործողությունների մասին ավելի ուշ կհայտարարեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930