Նախօրեին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց մի քանի օրենքներում փոփոխությունների մի փաթեթ, որը տեսականորեն պետք է խթանի արեւային էներգետիկայի զարգացումը Հայաստանում:
Նախատեսվող փոփոխությունները բերելու են նրան, որ յուրաքանչյուր անձ կարող է իր տան վրա տեղադրել արեւային պանել, ստանալ էլէներգիա ու օգտագործել կամ վաճառել ՀԵՑ-ին: Եթե քաղաքացին օրվա ընթացքում ավելի շատ է արտադրել էլէներգիա, քան օգտագործել, ապա ավելցուկը պետք է գնի ՀԷՑ-ը:
Այնպես չի, որ սա «թույն բիզնես» է, սակայն օգտակարի եւ հաճելիի իդեալական համադրում է:
Չի կարելի նաեւ հաշվի չառնել երկրի էներգետիկ անկախության խնդիրը, բնապահպանությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, սա շատ լավ գործընթացի սկիզբ կարող է դառնալ: Այնքան լավ, որ մարդու հավատը նույնիսկ չի գալիս: Մնում է պարզել, թե ում է բաժին հասնելու արեւային պանելների ներկրման մենաշնորհը: Իսկ մտավախությունը, որ մենաշնորհներ կստեղծվեն նաեւ այս բնագավառում, հիմնավոր են` չափազանց հիմնավոր:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում