«ՀԹԳՄ թատրոն» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել: ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղևոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել և վճարում չի կատարել:
Այս պահի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմում է 130.000 դոլար, որի արդյունքում վերոհիշյալ բանկը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել պարտապաններին՝ Հակոբ Ղազանչյանին, վերջինիս տիկնոջը՝ Լարիսա Ղևոնդյանին, ինչպես նաև՝ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ին:
Ղարիբյանը նշեց նաև, որ այս պահի դրությամբ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել միայն «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, իսկ միության նախագահ Հակոբ Ղազանչյանի և նրա տիկնոջ նկատմամբ «Առէքսիմբանկի» կողմից սնանկ ճանաչման պահանջի դեմ վերջիններիս իրավապաշտպան Վ. Ասատրյանի կողմից առարկություն է ներկայացվել:
ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում