Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանին, ինչպիսի զգացողություն է ունենում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 12,2015 09:02

«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երեւում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը՝ աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում»:

Այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, նկարում ձախից` կոստյումով, իսկ հասցեատերը՝ Գագիկ Ծառուկյանը` նկարում աջից, սպիտակ, սպորտային հագուստով: Բերված մեջբերումն ընդամենը մի հատված է Սերժ Սարգսյանի ելույթից, որը հնչել է այս տարվա փետրվարի 12-ին:

Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանին, ինչպիսի զգացողություն է ունենում՝ նա իրեն կրկեսի մասնակից չի՞ զգում:

Կամ երբ Գագիկ Ծառուկյանը որոշում է Սերժ Սարգսյանին ինչ-որ տեղ հրավիրել, հիշո՞ւմ է, որ ժամանակին ինքն էր կոչ անում. «… հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից:  Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը: Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930