Այս պահին ոստիկանությունը վերականգնում է Երևանի Բաղրամյան պողոտայի երթևեկությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` նախ բռնի ուժով ցրեցին «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից անցկացվող ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ հավաքը, այնուհետև ցուցարարների մի մասին հրելով դեպի մայթ, մյուսներին տանելով Բաղրամյանից՝ փորձում են վերականգնել երթևեկությունը:
Ջրցան մեքենայով կատարվում են պողոտայի մաքրման աշխատանքներ:
Կարդացեք նաև
«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Ռիմա Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ փորձել է տվյալներ ձեռք բերել ոստիկաններից, թե բերման ենթարկվածներին, որ բաժանմունքներ են տարել, սակայն նրանք ոչ մի տեղեկություն չունեին: Բայց նա նշեց, որ ցուցարարներին մասսայաբար բերման են ենթարկել և կարելի է ասել՝ ինքը միայնակ է այստեղ:
Ռիմա Սարգսյանը նշեց. «Չգիտեմ՝ բերման ենթարկվածների մեջ քանի տուժած կարող է լինել, բայց այստեղ ունենք երեք հոգի՝ մեկը աղջիկ: Ոստիկանների գործողությունները խաղաղ հավաքը ցրելու հետ կապված ևս անօրինական են: Հրեշտակների գումարտակները, բռունցքներ արած, կարելի է ասել՝ հատուկ միջոց կիրառելով մոտեցան և քսանից-հիսուն հոգուն ցրեցին: Մայթին օղակ ակցիա է կիրառվել, որից մարդկանց մոտ շնչահեղձություն է առաջացել, սրտի աշխատանքն է վատացել: Նման վիճակում է նախաձեռնության անդամներից Արթուր Քոչարյանը: Մաքրեցին պողոտան, բայց դա ոչինչ չի նշանակում, պիտի օրենքները կիրառվեն, որ կարողանանք մաքրվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ