Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները ցրեցին Բաղրամյան պողոտայի խաղաղ հավաքը. տարան ցուցարարներին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2015 05:52

Քիչ առաջ լրացավ ոստիկանության՝ Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին՝ երեկ գիշեր տրված ժամանակը: Ոստիկանությունը նորանոր ուժեր է կենտրոնացնում Բաղրամյան պողոտայում: Մի կողմից վահաններով ու սաղավարտներով ոստիկաններն են պատ կազմել, մյուս կողմից՝ ցուցարարները:

Valeri OsipyanՀայտարարությամբ հանդես եկավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա ցուցարարներին ևս կես ժամ ժամանակ տվեց պողոտայի անօրինական արգելափակումը վերացնելու համար, հավաքը տեղափոխելու Ազատության հրապարակ, կամ Բաղրամյանի ոչ երթևեկելի մաս: Նա եզրափակեց. «Ինքնակամ հեռացնել արգելափակումը, հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի օրենքով իրեն վերապահված միջոցներով, այդ թվում նաև հատուկ միջոցներով վերացնել այն»:

cucararner-policeՍակայն ցուցարարները հրաժարվում են դա անել: Ավելին, վրդովված հայտարարեցին, որ եթե ուզում են հավաքը ցրել, ապա այդ դեպքում ինչո՞ւ են ոստիկաններն իրականացնում շղթա ակցիան և ինչո՞ւ են երկու կողմից փակել Բաղրամյանը:

Պողոտայում է Վաղինակ Շուշանյանը, նա ոստիկան է պահանջում, քանի որ գարեջրի շշով մարդ են հայտնաբերել, որն ուզում է անցնել, սակայն ոչ մի արձագանք: Թե ոստիկանները, թե ցուցարարները սպասում են սահմանված կես ժամի լրանալուն: Ոստիկանությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս խնդրեց դուրս գալ Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից` ընդունել աջ ու ձախ, որպեսզի չխոչընդոտեն ոստիկանության գործողություններին ու պահանջներին:

Մի քանի տասնյակ ցուցարարները կոչ են անում. «Սթափվեք», «Գժուկներ, սթափվեք», «Ոչ, լույսի թանկացմանը»:

Սահմանված կես ժամը լրանալուց հետո ոստիկանները ճեղքեցին ցուցարարների պատը և նրանց հարկադրաբար հեռացրին երթևեկելի հատվածից: Մի ցուցարար աղջիկ ուշագնաց եղավ:

Clashes between protesters and policemen took place during the protest action against electricity price increase on Baghramyan Avenue

Ոստիկանները ձեռքերը ոլորելով հերթով տանում են ցուցարարներին: Այժմ ոստիկաններն են պատ կազմել միայն, լրագրողներին ևս հրավիրում են մայթ:

Ի դեպ, այս անգամ ոստիկանությունը չկիրառեց ջրցան մեքենաներ. դրանք հայտնվեցին միայն Բաղրամյան պողոտայում երթեւեկությունը վերականգնելու համար՝ այն մաքրելու համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930