Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել փորկապության եւ փորլուծության ժամանակ

Սեպտեմբեր 12,2015 11:30

Ոչ ճիշտ սնվելու հետեւանքով մարդ ունենում է որոշակի խնդիրներ, որոնք չբուժելու դեպքում դառնում են լուրջ հիվանդությունների սկզբնաղբյուր:

Սխալ սնունդ ընդունելու հետեւանք է փորկապությունը, որի մասին շատերը ամաչում են բարձրաձայնել: Փորկապությամբ տառապողների համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետեւյալ դեղամիջոցները. խմել այն ջուրը, որի մեջ երկար ժամանակ վարսակ կամ սալոր են եփել։ Խմել բողկի հյութ, կամ թթու դրած կաղամբի հյութ, գոլ վիճակում։ Կարող եք օգտագործել չորացրած բալով թեյ: Անհրաժեշտ է նաեւ դեղամիջոցները ընդունել օրը 3-4 անգամ։

Փորկապությունը թուլացնելու հատկություն ունեցող որոշ սննդամթերքների ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով բուժամիջոցը դրական արդյունք չի տալիս։ Պատրաստելիս դրանք պետք է լցնել եռացող ջրի մեջ, սակայն ոչ մի դեպքում չպետք է եռացնել կամ քաղցրացնել։ Առավոտյան քաղցած վիճակում ուտել խառը, իսկ եթե հնարավոր է՝ ուտել մի քանի անգամ, օրվա տարբեր ժամերի։

Խրոնիկական փորկապության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել բեկտենու (կրոլշինա) կեղեւ։ 20 գրամ բեկտենու ծեծած կեղեւը լցնել 1 բաժակ ջրի մեջ եւ 15 -20 րոպե եռացնելուց հետո ընդունել քնելուց առաջ՝ կես բաժակ։

zugaran

Փորկապության դեպքում օգտագործում են նաեւ դժնիկի պտուղներից պատրաստված եփուկը: 1 ճաշի գդալ դժնիկի պտուղներն ամբողջական վիճակով լցնել մեկ բաժակ ջրի մեջ եւ պահել մինչեւ եռալը: Այնուհետեւ թողնել 2 ժամ տաք տեղում եւ քամելուց հետո ընդունել քնելուց առաջ կես բաժակ:

Փորկապությունից զատ, շատերը նաեւ փորլուծության խնդիրներ են ունենում, որը բուժելու համար առաջարկվում է հունական խակ ընկույզը (կանաչ կեղեւը վրան): Այն շերտ-շերտ մանր կտրատել, լցնել շշի 3/4 մասը ու վրան ավելացնել օղի։ 3-4 օր թրմելուց հետո ընդունել օրը 2 անգամ, կեսական թեյի գդալ։ Այս դեղամիջոցով երեխաներին չի կարելի բուժել։

Գոյություն ունի փորլուծությունը բուժելու մեկ այլ եղանակ։ Առավոտյան ու երեկոյան ընդունել մեկ բաժակ մանգանակալիական ոչ թունդ (վարդագույն) լուծույթ։ Սովորաբար մեկանգամյա ընդունումը բավական է, որ հիվանդությունը դադարի։

Փորլուծության եւ դիզենտերիայի բուժման համար որպես դեղամիջոց խորհուրդ է տրվում օգտագործել արյունխմիկի արմատի եփուկը։ 2 թեյի գդալ հաստ կտրատված արյունխմիկի արմատը լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ եւ եռացնել 30 րոպե։ Այնուհետեւ սառեցնել, քամել, ընդունել օրը 5-6 անգամ, մեկական ճաշի գդալ, ուտելուց առաջ։ Բացի դրանից, արյունխմիկի արմատը, որպես բուժամիջոց, օգտագործվում է նաեւ արգանդային ու թութքային արնահոսությունները դադարեցնելու համար։
Հապալասենու (չերնիկա) եփուկը նույնպես լավ դեղամիջոց է փորլուծությունը բուժելու համար։ Թրմել եւ ընդունել ինչպես թունդ թեյ։

Ստամոքսաղիքային հիվանդությունները բուժելու համար վերցնել կեչու թարմ սեւ սունկը, նախ 4 ժամ թողնել եռացրած սառը ջրի մեջ, որից հետո քերիչով քերել, չորացնել եւ 1 մաս սնկի վրա լցնել 5 մաս եռացրած ջուր, որի ջերմաստիճանը չպետք է գերազանցի ցելսիուսի 50 աստիճանը։ 2 օր թրմելուց հետո ընդունել օրը 3 բաժակ, ուտելուց կես ժամ առաջ։
Եփուկը պահել սառը տեղ, 4 օրից ոչ ավելի։

Ստամոքսի կատարի եւ արյունալուծի (դիզենտերիա) բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը, 1 ճաշի գդալ մատնոլնոլի (լապչատկա) ոչ այնքան մանրացրած արմատը լցնել 1 բաժակ ջրի մեջ եւ բերանը փակելուց հետո՝ 20 րոպե եռացնել մարմանդ կրակի վրա։

Երեխաների փորլուծությունը բուժելու համար վերցնել 1 թեյի բաժակ հատիկավոր բրինձ, վրան լցնել 7 բաժակ սառը ջուր եւ մարմանդ կրակի վրա եռացնել, մինչեւ բրնձի եփվելը: Այնուհետեւ բրնձի հատիկները առանձնացնել եւ տաք վիճակում, յուրաքանչյուր 2 ժամը մեկ, բաժակի 1/3-ի չափով խմեցնել երեխային:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
11.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930