Լաս-Վեգասում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական քաշային կարգերում հանդես եկող հայաստանցիները հիասթափեցնում են: Դավիթ Սաֆարյանի երեկվա ձախողումից հետո այսօր առաջին իսկ գոտեմարտերը տանուլ տվեցին 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Նրանք հիմա ստիպված են «երկրպագել» իրենց պարտության մատնած մրցակիցներին, որպեսզի վերջինները հասնեն եզրափակիչ եւ իրենք բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն ունենան:
Մեկնարկային գոտեմարտը վստահորեն շահեց ոչ օլիմպիական՝ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը: Նա առավելության հասավ իսրայելցի Էմրաշ Հասանովի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ