Երևանի Բաղրամյան պողոտայում այժմ քաղաքացիների հոսք է: Այստեղ, հակառակ ոստիկանության կոչերին՝ հեռանալ Բաղրամյանից, քաղաքացիների թիվը գնալով ավելանում է: Պողոտայում երգուպար է, խանդավառություն:
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ և կոչ արեց բոլոր հայտնի մարդկանց գալ Բաղրամյան և պատ կազմել, եթե դա ձևական բնույթ չէր կրում և ինքնագովազդ չէր նախկինում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ և տեղեկացրեց, որ ժամը 23.00-ին սկսում է լռության ժամը և խնդրեց պահպանել համակեցության պայմանները՝ բարձրաձայն կոչերը դադարեցնել:
Նշենք, որ քաղաքացիների շարքերում, համենայն դեպս առաջնագծերում, չի երևում Վաղինակ Շուշանյանը:
Կարդացեք նաև
Այժմ Բաղրամյան պողոտայում է ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը: Նա ասաց. «Դեռևս չլուծված է հոսանքի հետ կապված խնդիրը: Ժողովրդի բողոքի ձայնը արդարացի է: Ոչ թե ուղիներ պիտի փնտրենք աուդիտի հետ կապված, պարզապես այս հարցը պետք է լուծվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ