Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դռնփակ նիստով քննվել է Չինաստանի ժողովրդական հանրապետության երկու քաղաքացիների գործը:
Հիշեցնենք, որ Չինաստանի երկու քաղաքացի՝ Չուան Վանգը եւ Լիեն Ֆընգ Չյուն, մեղադրվում են չորս չինուհու խաբեությամբ Հայաստան բերելու եւ սեռական շահագործման ենթարկելու մեջ:
Դատարանը բավարարել է մեղադրյալների փաստաբան Ավագ Լալայանի միջնորդությունը մեղադրանքի հիմքում դրված ապացույցները թարգմանել չինարեն ու տրամադրել մեղադրյալներին, որ ծանոթանան գործին:
«Թարգմանությունները կատարվել են, դատարանի որոշմամբ, այսօր տրամադրվեց իմ պաշտպանյալներին, որ հնարավորություն ունենան ծանոթանալ ու միասին քննարկենք, որոշենք պաշտպանական տակտիկան»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը: Նրա խոսքով, դատարանն այս գործով դատաքննության կարգն էլ չի որոշել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ գործով դատաքննությունը դռնփակ կարգով է ընթանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ