Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը զգուշացնում է՝ եթե չազատեն Բաղրամյանը, ուժ կկիրառեն

Սեպտեմբեր 11,2015 21:45

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Քաղաքացիների մի հատված նստացույց է անում, մյուս հատվածը կոչերով է հանդես գալիս: Հորդորում են քաղաքացիներին իրենց միանալ և պահանջում են չեղարկում:

Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարությամբ հանդես եկավ, որ քաղաքացիների՝ Բաղրամյան փողոցում իրականացվող հավաքը անօրինական է և իրենք շեղվել են իրենց երթուղուց և ժամանակ տվեցին  քաղաքացիներին ազատել Բաղրամյան պողոտան, այլապես իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:

IMG_6431

Հիշեցնենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել էր, որ եթե քաղաքացիները գնան Բաղրամյան, ապա ոստիկանությունը օրենքի սահմաններում հնարավոր է ուժ կիրառի:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է այսօր լինեն բռնություններ ցուցարարների նկատմամբ, ինչը երևում է ոստիկանության անընդհատ արվող հայտարարություններից:

Նշենք նաև, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում. անընդհատ Բաղրամյան են բերվում սաղավարտներով ու վահաններով զինված ուժեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930