Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Աղուզումցյան. Զորավարժանքները անհրաժեշտ են, որ մարդկանց մոտ խուճապ չառաջանա

Սեպտեմբեր 11,2015 21:12

Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով՝ զորավարժանքները ավելի վաղ էր պետք անել

Զորավարժանքների կարեւորությունը հոգեբանական տեսանկյունից շատ մեծ է: Սեպտեմբերի 11-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կառավարման պետական ակադեմիայի Կառավարման հոգեբանություն ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը:

«Զորավարժությունը անպայման չէ, որ կապված լինի պատերազմի հետ: Զորավարժությունները շատ լավ ստուգում են վիճակը, սխալները, բացթողումները, որոնց շտկումն, իհարկե՛, ավելի հզորացնում է: Այդ առումով՝ ինձ թվում է, որ մենք ուշացել ենք, ավելի վաղ էր պետք անել: Բացի դրանից՝ ինձ թվում է, որ պետության, կառավարության կողմից անպայման պետք է, որ այդ զորավարժանքները անցկացվեն ոչ միայն սպասեն, որ պետությունը պատրաստ լինի, այլ դա պետք է լինի բոլոր հիմնարկներում, որպեսզի ստուգվի»,- ասաց նա:

Ռուբեն Աղուզումցյանը նշեց, որ զանգվածային երեւույթներն առանձնահատկություն ունեն՝ ավելի հեշտ է խուճապ առաջացնել մի քանի հարյուր հոգու միջեւ, քան մի քանի: Եվ դրանք բերում են նրան, որ գիտակցական ոլորտը կարող է արգելակվել եւ մարդը սկսի կառավարվել բնազդներով: Ըստ նրա, այդ զորավարժանքները անհրաժեշտ են, որ մարդկանց մոտ խուճապ չառաջանա եւ նրանք պատրաստ լինեն:

«Այստեղ իմ կարծիքով նաեւ զանգվածային լրատվամիջոցների ստուգում է գնում, որովհետեւ զանգվածային լրատվամիջոցներն են հիմնականում տեղեկատվություն տվողները: Եվ կախված զանգվածային լրատվամիջոցների որակից եւ պատրաստակամությունից, լրագրողների որակից կախված է այդ հոգեբանական վիճակը, որը կարող է բնակչության մոտ առաջանալ, ինչպիսին կարող է լինել»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930