Լրահոս
Օրվա լրահոսը

Ձիթհանքով գյուղի դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբեր 11,2015 20:45

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականների թունավորման դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:05-ին, «Գյումրու հակատուբերկուլյոզային հիվանդանոց»-ից  ահազանգ է ստացվել, որ սուր աղիքային ինֆեկցիայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցի 4 աշակերտ:

Քննությամբ պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցի ճաշացանկում եղել է բրնձով ապուր, իսկ 2015թ. սեպտեմբերի 10-ին` հնդկաձավարով փլավ:

Վերցվել են նշված ճաշատեսակների և ջրի նմուշները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930