Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյանը շարունակելու է մնալ «Եվրոպական ինտեգրացիա» Հ/Կ նախագահ

Սեպտեմբեր 11,2015 20:22

«Չեմ կարծում, որ մենք շահերի բախման որեւէ տարրի հետ գործ կունենանք»

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը սեպտեմբերի 11-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին, թե ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու դեպքում շարունակելու է մնալ Հ/Կ նախագահը եւ եթե մնա արդյոք այդ հանգամանքը շահերի բախում չի առաջացնի՞, ասաց.

«Առաջին անգամ դրա հետ կապված մենք ունեցել ենք բավականին մեծ քննարկում, երբ որ ես առաջարկ եմ ստացել մտնելու ցուցակ: Տեսեք՝ երբ՝ ավելի քան 3 տարի առաջ: Այդ քննարկման արդյունքում նաեւ իմ գործընկերների կողմից էլ վերջնական, ընդհանուր մոտեցման մեջ եղել է, որ այո՛, կարող եմ այդ առաջարկը ընդունել, ի դեպ չիմանալով, թե այդ ցուցակում ո՞ր համարում կլինեմ, որ տեղում կլինեմ, առաջարկին արձագանքել եմ դրական: Երկրորդ քննարկումը մենք ունեցանք, երբ արդեն այդ հերթը եկավ՝ Արփինե Հովհաննիսյանի նշանակումով, որն ի դեպ շատ մեծ հաջողություն եմ մաղթում, շատ պատասխանատու պաշտոնի է անցել եւ բոլորս էլ այդ պաշտոնի հետ ուղղակի, անուղղակի առնչություն ունենք»:

Կարեն Բեքարյանը նշեց, որ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին կազմակերպվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է արդյոք նա պաշտոնավարելո՞ւ է, թե՞ ոչ եւ եթե պաշտոնավարելու է, ապա ինչ ձեւով. «Եղած հնարավոր սցենարներից կոլեգիայի որոշման արդյունքում ընդունվեց հետեւյալ տարբերակը, որ ես շարունակում եմ պաշտոնավարել ինչպես «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, բայց լիազորությունների բավական հատված, որը նաեւ մեր կանոնադրությամբ թույլատրելի է, հանձնվում է երկու պատասխանատուներին՝ նախագահի տեղակալին եւ պատասխանատու քարտուղարին»:

Նա հավելեց, որ իր համար եվրոպական ընտրությունը 10 տարուց ավել է գերակա ուղղություն է եւ շարունակելու է մնալ. «Չեմ կարծում, որ մենք շահերի բախման որեւէ տարրի հետ գործ կունենանք, որովհետեւ գիտեք իմ անցած ճանապարհը բավականին բաց է եղել: Այդ տեսակետից չեմ կարծում, որ որեւէ փոփոխություններ պետք է լինեն եւ կարելի է դա շահերի բախման կոնտեքստում դիտարկել»:

Հարցին, թե կուսակցական լինելո՞ւ է, նա պատասխանեց՝ երբեւէ կուսակցական պատկանելիություն չի ունեցել եւ չունի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930