«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները և քաղաքացիներն այս պահին «գրավել» են Բաղրամյան պողոտան,«Ազատ, անկախ Հայաստան» գոչյուններով փորձում են սկսել նստացույցը: Թեև երթն այլ ուղղությամբ էր նախատեսված, բայց քաղաքացիները Օպերայից ճեղքեցին ոստիկանական շղթան ու վազեցին դեպի Բաղրամյան:
Այժմ ոստիկանները «պատ» են կազմել ու թույլ չեն տալիս երթի մասնակիցներին շարժվել Բաղրամյան պողոտայով: Երթի մասնակիցները պնդում են, որ ցանկանում են շարժվել առաջ, այլապես հնարավոր է իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց,լ որ թեև իրենք նախաձեռնել էին Բաղրամյան երթ, բայց իրենց թույլ չէին տվել, ուստի այլ ճանապարհով էին գնալու, սակայն անկախ իրենց որոշումից ժողովուրդը որոշեց գալ Բաղրամյան 26:
Բաղրամյանում արդեն նստացույց են անում: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ չեն դուրս գա Բաղրամյանից այնքան ժամանակ մինչև չհայտարարվի չեղարկում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ