Րոպեներ անց Ազատության հրապարակում կմեկնարկի «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Այստեղ են տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ չի բացառվում, որ ուժ կիրառեն, եթե հանկարծ քաղաքացիները շեղվեն իրենց երթուղուց: Պարոն Օսիպյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ հավաքվածների մեջ ցուցարարների կողմից ներդրված սադրիչներ կան, որոնք հանրահավաքի ընթացքում կոչ են անելու գնալ դեպի Բաղրամյան:
Նա զգուշացրեց, որ Բաղրամյան գնալու դեպքում օրենքով սահմանված կարգով ուժ են կիրառելու: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ ի պատասխան ասաց, որ իրենք էլ տեղեկություններ ունեն, որ ոստիկանական հագուստով անձինք են բերվել, որպեսզի սադրեն ցուցարարներին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ