Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, անդրադառնալով իշխանությունների քայլերին, հայտարարեց. «Ստիպողաբար մարդկանց պարտադրում էին ստորագրել պայմանագրեր, իբր մարդիկ համաձայնում են վճարել բարձրացված սակագնով, չակերտավոր կառավարության հայտարարությունները տանում են նրան, որ շուտով հոսանքը թանկանալու է»:
Մաքսիմ Սարգսյանը եզրափակեց. «Միայն չեղարկման ու բացառապես չեղարկման ենք գնալու»: Այնուհետև հայտարարեց. «Ու այս հալներին էլ դեռ փորձում են սահմանադրական փոփոխություններ անել, ինչը թույլ չենք տալու»:
Ազատության հրապարակից արդեն մեկնարկեց երթը՝ «որոշողը մենք են», «միացեք», «ոչ լույսի թանկացմանը» կոչերով: Երթի մասնակիցները Թումանյան փողոցից շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա, եւ նրանց հաջողվեց մտնել Բաղրամյան պողոտա:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ