Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղերի մշակութային կյանքի աշխուժացումը՝ ֆոլկլորային փառատոնի հիմքում

Սեպտեմբեր 11,2015 18:55

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» չորրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը տարեցտարի մեծ արձագանք է գտնում թե´ Հայաստանում, թե´ արտասահմանում»,- վստահեցնում է փառատոնի կազմակերպիչ, «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Բաղրամյանը:

Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին Բյուրականի Հ. Թումանյանի անվան դպրոցում: Իսկ եզրափակիչ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում:

Հասմիկ Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ փառատոնին այս տարի ավելի շատ հայկական խմբեր են մասնակցում. «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» չորրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնին մասնակցում են մեծ թվով հայկական ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր:

Այս տարի մեր հյուրը բուլղարական «Նյուանս» պարային խումբն է, որը բեմականացված ազգագրական նյութ է ներկայացնում չորս տարածաշրջաններից»,- նշեց Հասմիկ Բաղրամյանը:

Փառատոնին մասնակցում են նաև «Տոնացույց», «Տարոնցիներ», «Մասունք», «Նուբար», «Վերադարձ», Նարեկացի արվեստի միության ժողովրդական գործիքների, «Կաթնաղբրիկ», «Խնդում», «Կարոտ», «Սասունիկ», ասորական «Առուտ» ազգագրական համույթները:

«Արդեն ավանդական դարձած «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնը միտված է ազգային ավանդական մշակույթն իր բուն՝ կրողների միջավայրում ներկայացնելուն: Դրա իրականացումը մեծապես նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, միջազգային մշակութային երկխոսության խթանմանը և ազգային մշակույթի հանրահռչակմանը»,- նշեց Հ.  Բաղրամյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930