Բաղրամյան ուսումնավարժադաշտում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում տեղի ունեցավ զորավարժության վերջին միջոցառումը, որի ընթացքում պայմանական ռազմական դրության ժամանակ հայկական զինված ուժերը մարտի դաշտում պետք է հաղթեն հակառակորդին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` զորավարժությանը ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչներ:
Զորավարժության ընթացքում ներկայացվեց հայ-լեհական համատեղ «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկության արտադրանքը: Ներկայացվեցին նաև «Իգլա-Ս», «Սմերչ», «Բուկ», «Օսա», «Օսա-ակա» զինատեսակները, անօդաչու սարքեր և փրկարարական տեխնիկա:
Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: