ԵԱՀԿ-ի աջակցությամբ ս.թ. սեպտեմբերի 11-ին Երևանում կազմակերպված աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Օրհուսի կոնվենցիայում ամրագրված արդարադատության մատչելիության սկզբունքի իրավական երաշխիքները՝ ժամանակակից զարգացումների համատեքստում:
Սեմինարը կազմակերպել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոնի հետ համատեղ՝ համագործակցելով Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի հետ:
Միջոցառման նպատակն էր հնարավորություն ստեղծել ոլորտի մասնագետների համար՝ կիսելու իրենց փորձը, ուրվագծելու մարտահրավերները և առաջարկելու հնարավոր ուղիներ՝ ավելի արդյունավետ իրագործելու Բնապահպանական հարցերի վերաբերյալ տեղեկատվության, արդարադատության մատչելիության և որոշումների կայացմանը մասնակցելու մասին կոնվենցիայի /Օրհուսի կոնվենցիա/ արդարադատության մատչելիության սկզբունքը:
Մասնակիցները ծանոթացան էկոլոգիական իրավունքի պաշտպանության և իրավիճակը բարելավելու հիմնական ուղղությունների մասին փորձագետների կարծիքներին:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը խթանում է Օրհուսի կոնվենցիայի իրագործումը Հայաստանում՝ հիմնադրելով 15 Օրհուս կենտրոններ տարբեր մարզերում, որոնք կոչված են տրամադրելու տեղեկատվություն և խորհրդատվություն, կազմակերպելու քննարկումներ բնապահպանական խնդիրների շուրջ:
ԱՀԿ երևանյան գրասենյակ