Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը բարձրախոս չունի՞

Սեպտեմբեր 11,2015 17:21

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարել էր, թե Երևանի քաղաքապետարանը պլանավորված գործողություններ է կատարել այն օրը, երբ իրենք` Բաղրամյան պողոտայից ցույցերի մասնակիցներին տեղափոխել են Ազատության հրապարակ: Նա մասնավորապես ասել է. «Օպերա տեղափոխվելուց հետո պարզվեց, որ ամեն ինչ կարծես պլանավորված էր ու ես անում եմ նրանց որոշած գործողությունները: Եվ այնտեղ տեսնելով քաղաքապետարանի կողմից տրամադրված բարձրախոսները, լույսերի առկայությունը, ամեն ինչ պարզ էր դառնում, որ ես ակամայից իրենց ուզած քայլն եմ արել: Բայց ես մտածել եմ, որ լավ բան եմ արել, որովհետեւ բախումների չեմ տարել ժողովրդի մեծ մասին: Երբ իջանք Օպերա, ես զանգ ստացա, ասեցին, որ ես հասարակ քաղաքացի եմ, ախպեր ջան, ուզում եմ օգտակար լինեմ, քեզ համար դինամիկներ եմ բերել: Եվ միայն մի ելույթ եղավ, որից հետո, երբ իմացա, որ այդ ամենը պատկանում է քաղաքապետարանին: Այդ ամենը 2 օր մնաց այնտեղ, մինչեւ եկան տարան»:

Arthur-Gevorgyan

Aravot.am-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց` որևէ նման հրահանգ, կամ շահագրգռվածություն ունեցե՞լ են, և ո՞րն է արդյոք եղել պատճառը, որ քաղաքապետարանը այդքան արագ բարձրախոսների հարց է կազմակերպել Ազատության հրապարակում, այն դեպքում, երբ Բաղրամյան պողոտայում, թեև ցուցարարները ունեին բարձրախոսների կարիք, քաղաքապետարանը դա չէր ապահովում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պարզաբանեց. «Պնդումը, որ այդ բարձրախոսները տրամադրվել են քաղաքապետարանի կողմից, չի համապատասխանում իրականությանը: Մենք նման տեխնիկա չունենք, ավելին, համաքաղաքային միջոցառումների ժամանակ, երբ անհրաժեշտություն ենք ունենում տեխնիկայի, մենք ինքներս վարձակալում ենք այն մասնավոր ընկերություններից, դա ևս մեկ անգամ փաստում է այն, որ մենք չէինք կարող նման տեխնիկա ունենալ»:

Հստակեցմանը` մի՞թե քաղաքապետարանը բարձրախոս չունի, Արթուր Գևորգյանն արձագանքեց. «Ոչ, չունի, մենք անհրաժեշտության դեպքում նման տեխնիկա վարձակալում ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930