Սեպտեմբերի 13ին Երևան է ժամանելու Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության Սալամանկա նվագախումբը և բրիտանական բանակի շեփորահարները:
Զինվորական երաժիշտներն Երևանում հանդես են գալու երեք բացօթյա համերգով և այցելելու են մի քանի երաժշտական դպրոց` վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
Համերգ-ներկայացումները տեղի կունենան. սեպտեմբերի 13-ին՝ Գաֆեսջյան քանդակների պարտեզում, սեպտեմբերի 15- ին՝ Ազատության հրապարակում, իսկ սեպտեմբերի 16-ի համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում` Հայաստանի Պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ:
Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն է ներկայացնել բրիտանական բանակի մասնակացությունը միջազգային ռազմական համագործակցության մեջ:
Այցելությունը կազմակերպում են ՄԹ Պաշտպանության նախարարությունը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, Հայաստանի Պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Բոլոր համերգների սկիզբը ժամը 18:00-ին.
Մամուլի հաղորդագրություն