Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատահել, որ Երեւանի պետական համալսարանի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող 5 հարկանի հյուրատունը որոշվել է վաճառել հենց «Էս Էռ Հոթել» ընկերությանը, որը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի հորը՝ Ստանիսլավ Համբարձումյանին:
«Ձեր հարցը կապ չունի կրթության ոլորտի եւ ԿԳ նախարարության հետ, հատկապես որ քաղաքական երանգ եք տալիս: Որքանով ես եմ տեղեկացած, համալսարանը հիմնադրամ է եւ ինքն է կայացնում իր ունեցվածքի, նյութագույքային հարաբերությունների հետ կապված որոշումները: Եվ երկրորդ, եղել է բաց մրցույթ, դիմել է մեկ հոգի: Եթե դիմեին ու չհաղթեին, այդ ժամանակ կարող էինք վրդովված հոդվածներ գրել: Հիմա դիմող է եղել մեկը, Հանրապետական կուսակցության անդամները չունե՞ն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ ու ազատություններ, էս ի՞նչ դիսկրիմինացիոն հարցադրումներ են: Որ հանրապետական է, նշանակում է՝ չի՞ կարող մասնակցել ինչ-որ գործառույթի, կամ տնօրինել իր իրավունքներն եւ ազատությունները»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գործարքը պատճառաբանել էր նրանով, որ վաճառքից ստացված 2 միլիարդ 160 միլիոն դրամով համալսարանը պատրաստվում է վերակառուցել մարզադահլիճները, վոլեյբոլի և բասկետբոլի մարզադաշտերը, ինչպես նաև Դիլիջանի ուսանողական ճամբարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արամ Սիմոնյանը և կգ բախարարը նախ թող օատասխան տան թալանված հնատիպ գրքեի, տասնյակ միլիոնների հասնող վարձավճարների յուրացման դատական գործընթացի համար, հետո նոր կոկորդիլոսի արցունք թափեն հհկ ,,իրավազրկության,, մասին ….
Ուր է թաքնված այդ հարցերիև երկու տարի ձգվող ստոուգումների մասին պատասխանը…