Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 8-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է ներկայացել 1991 թ. ծնված Արայիկ Հ.-ն, ով օգոստոսի 20-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն