Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դուք ԱԺ-ում եք, սթափվե՛ք մի հատ, սուտ եք խոսում». Հովհաննես Սահակյանը՝ Փոստանջյանին

Սեպտեմբեր 11,2015 16:42

Սեպտեմբերի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

Երբ Զարուհի Փոստանջյանը սկսեց ներկայացնել նախագիծը եւ գնահատականներ տվեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը պետք է շահագրգիռ մարդկանց հրավիրի նիստերին. «Մինչ այժմ բազմաթիվ նախագծեր են ներկայացվել, որեւէ հանձնաժողովի նախագահ այդ իր լիազորությունը՝ հրավիրելու շահագրգիռ մարդկանց, չի չարաշահել, դուք եք, որ մերժում եք»:
Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Սուտ եք խոսում, որեւիցե մի նախագահ չի կարող հրավիրել, դա կանոնակարգ օրենքի պահանջ է, իմ ցանկությունը չէ: Դուք Ազգային ժողովում եք գտնվում, սթափվե՛ք մի հատ, հասկացե՛ք»:

Զարուհի Փոստանջյան էլ կատակեց. «Դուք ոստիկա՞ն եք այսօր»:

«Մահացած զինծառայողների վերաբերյալ քրգործ չպետք է հարուցվի, մահացած չի կարելի գրել, պիտի գրել զոհված, սպանված»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ շարունակելով դիտողությունները. «Թափանցիկ չի կարող լինել նախաքննությունը, մինչդատավարական վարույթը թափանցիկ չպետք է լինի: Հարազատներ եք գրում, հարազատները շատ են, պիտի իրավահաջորդ գրեիք: Սխալ ձեւակերպումները շատ են: Ժամանակավոր հանձնաժողովի խնդիրներ եք գրել, բայց գրել եք՝ որպես միջոցներ: Այս նախագծի վրա պետք է աշխատել, ես գաղափարին կողմ եմ, բայց այս տեսքով…Ամեն դեպքում ես կողմ եմ քվեարկելու գաղափարին: Թե չէ հանդիպելը ո՞րն է, կալանավայրում հանդիպումը կոչվում է տեսակցություն, թե չէ հո քաղաքում չեն, որ հանդիպեն»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ երբեմն ասում են, որ իր մահով է մահացել զինվորը, ոչ թե սպանվել է, դրա համար մահացած է գրել. «Ձեր ասածները բոլորը տեխնիկական բնույթ է կրում, ես կփոխեմ: Ծնողներն այսքան սպասել են, երկու շաբաթ էլ կսպասեն, հաջորդ նիստին կքննարկենք»:

Հովհաննես Սահակյանն էլ արձագանքեց, որ գաղափարին բոլորն էլ կողմ են. «Այն ձեւակերպումները, որը ներկայացրել է տիկին Փոստանջյանը, տանելու է ուղիղ փակուղի, որեւէ կապ չունի ժամանակավոր հանձնաժողովի հետ, որն ուզում է ստեղծել տիկին Փոստանջյանը: Ես ծնողների հետ հանդիպել եմ, խոսել եմ Գալուստ Սահակյանի հետ, նա պատրաստակամ է, որ այս հարցի հետ կապված ունենանք ավելի լայն քննարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930