Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանորոգվեցին սահմանամերձ համայնքների բուժկետերը

Սեպտեմբեր 11,2015 16:35

Սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադային: Հանդիպման ընթացքում փորձագետը ներկայացրեց Ճամբարակի տարածքի Վահան և Դպրաբակ համայնքների, ինչպես նաև Սևան քաղաքի ,,Բողբոջ,, մանկապարտեզի բուժկետերում Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության և Գրենոբլի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացված աշխատանքները:

Ըստ ներկայացվածի` Վահանի բուժկետի հիմնանորոգման համար կազմակերպությունը ներդրել է 1 մլն 200 հազար դրամ, Դպրաբակի բուժկետի համար` 3 մլն 100 հազար դրամ, իսկ ,,Բողբոջ,, մանկապարտեզի բուժկետի համար 5600 եվրո, համաֆինանսավորմամբ` Սևանի քաղաքապետարանի: Ծրագրի շրջանակներում համայնքների բուժկետերում կատարվել են սենյակների և միջանցքների ներքին հարդարում, սանհանգույցներ կառուցում, այլ բնույթի աշխատանքներ: ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադայի տեղեկացմամբ Վահան համայնքում աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են, իսկ Դպրաբակում և Սևանի մանկապարտեզում դրանք կավարտվեն սեպտեմբերի վերջին: Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետի, իր և նշված համայնքների բնակչության անունից շնորհակալություն հայտնեց Իզերի Դեպարտամենտի գլխավոր խորհրդին, ֆինանսական աջակցության և իրականացված աշխատանքների համար:

,, Շնորհակալություն եմ հայտնում մարզում, և հատկապես սահմանամերձ համայնքներում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար: Համոզված եղեք, որ ձեր կողմից իրականացված աշխատանքները մեծ նվեր են այդ համայնքների բնակիչների համար: Բացի համայնքների համար կարևոր լինելուց, այդ աշխատանքները նպաստում են նաև հայ-ֆրանսիական և Գեղարքունիք-Իզեր համագործակցության էլ ավելի խորացմանն ու ամրապնդմանը,, ,,- իր խոսքում նշեց մարզպետի տեղակալ: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հաջորդ հանդիպման ընթացքում քննարկել Վարդենիսի տարածքի բուժամբուլատորիաների վերանորոգման, բժշկական պայուսակների տրամադրման և մասնագետների վերապատրաստման հարցերը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930