Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված սեպտեմբերի 13-ին մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման պատրաստվածությանը վերաբերող հարցերին:
Զեկույցով հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ, ինչպես միշտ, այս անգամ եւս կարվի հնարավորն ընտրությունները բարձր մակարդակով, բաց եւ թափանցիկ, ժողովրդավարական նորմերին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: