Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Զայրացած թուրք ոստիկանը, դիմելով քրդաբնակ քաղաքի բնակիչներին, ասել է. «Բոլորդ հայ եք». ermenihaber.am

Սեպտեմբեր 11,2015 15:58

ermenihaber.am. Թուրքիայի` մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն մեկ շաբաթ է պարետային ժամ է հայտարարված, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել:

«IMC» հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում, զայրացած թուրք ոստիկանը, չկարողանալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը, դիմում է ժողովրդին հետևյալ խոսքերով. «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»:

Ոստիկանի խոսքին հետևում է քուրդ կնոջ աղերսանքը ուղղված նախագահ Էրդողանին. «Պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում: Բավական է, բավական է, Աստծո սիրուն, բավական է»: Այս ամենը ուղեկցվում է կրակոցներով:

https://www.youtube.com/watch?v=LgBXhLLETUY

Հիշեցնենք, որ  Ջիզրեյում սեպտեմբերի 4-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված: Մինչ օրս շուրջ տասը զոհ և բազմաթիվ վիրավորներ կան: Շրջանում չկա ջուր, էլեկտրականություն, ֆիքսված հեռախոսակապ, բնակչությունը սննդի և դեղերի շատ լուրջ խնդիր ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930