Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բացառված չէ»

Սեպտեմբեր 11,2015 15:49

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը վտանգավոր է համարում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական արշավը` քրդաբնակ շրջաններում: «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Կիրո Մանոյանը շեշտեց, որ այս և Թուրքիայի վարած քաղաքականության այլ դրվագները վկայում են այն մասին, որ թուրքական իշխանությունները որևէ ցանկություն չունեն ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Դառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը` պարոն Մանոյանը նկատեց, թե այդ երկիրն անում է ամեն ինչ իր դժգոհության ձայնը լսելի դարձնելու համար: Սակայն` ըստ պարոն Մանոյանի` Ադրբեջանում չեն հասկանում, որ ապակայունացման քաղաքականությունը չի բխում իրենց շահերից: Նա հավելեց. «Արևմուտքը և ԱՄՆ-ն Ադրբեջանից դժգոհ են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտումների պատճառով: Եվ այդ դժգոհությունը իրականության մեջ բխում է ոչ այնքան Ադրբեջանի կեցվածքից ՀՀ-ի կամ Արցախի նկատմամբ, այլ Արևմուտքի հետ կոռեկտ չլինելուց»:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը Կիրո Մանոյանը չի բացառում, բայց առանձնապես ակնկալիքներ էլ չունի. «Չեմ պատկերացնում, որ լինի արդյունավետ խոսակցություն, երբ Ադրբեջանը դեմ է հստակ այն առաջարկներին, որոնք միջնորդները առաջ են քաշում 2009-ից: Դրա համար էլ ինքն անընդհատ փորձում է հարցը տեղափոխել այլ ատյաններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930