Լաս-Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հերթը հասել է ազատ ոճայիններին:
Երեկ մրցագորգ է մտել մեդալի եւ օլիմպիական ուղեգրի մեր գլխավոր հավակնորդներից մեկը՝ աշխարհի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Սակայն Դավիթը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տոնելուց հետո 1/16 եզրափակչում պարտվել է ադրբեջանցուն: Եվ քանի որ վերջինը եզրափակիչ չի հասել, մեր ըմբիշը դուրս է մնացել բրոնզե մեդալի եւ օլիմպիական ուղեգրի համար պայքարից:
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ 61 կգ քաշային կարգ,, որը օլիմպիական չէ, Մուսա Մուրթազալիեւը՝ 86 կգ եւ Էդգար Ենոքյանը՝ 96 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ sport.mediamax.am-ի