Լրահոս
Օրվա լրահոսը

Կոշկակարները եւ կրկնուսույցները կհարկվեն

Սեպտեմբեր 11,2015 15:42

Կոշկակարները, կրկնուսույցները եւ գործարարության նման տեսակներով զբաղվող մարդիկ այլեւս հարկեր պետք է վճարեն տեղական բյուջեներում: Համենայնդեպս, այդ եզրակացության է եկել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Ավելին, օրենսդրական նախաձեռնությամբ էլ հանդես է եկել, որն էլ այսօր քննարկվում էր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

Կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքում առաջարկվող «պարզեցումները»: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ արտոնագրային հարկով կարող են հարկվել միայն ֆիզիկական անձինք, հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչի արդյունքում արտոնագրային հարկով հարկվող ֆիզիկական անձինք վերոնշյալ գործունեության մասով հաշվառում վարելու անհրաժեշտություն չեն ունենա արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու համար ձեռնարկատիրական արտոնագիրը ստանալ տեղական ինքնակառավարման մարմնից:

_5469Արմեն Եղիազարյանը նշեց, որ արտոնագրային հարկը, որպես տեղական հարկ սահմանելը, կբերի գործունեության այդ տեսակներով զբաղվողների ստվերի կրճատմանը և կապահովի համայնքային բյուջեների հարկային եկամուտների աճ՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկացվածությունն իրենց տարածքում գործող մանր ձեռնարկատերերի վերաբերյալ:

Դա, ըստ Արմեն Եղիազարյանի, հիմնականն էր: «Մնացածը`մանր-մունր բաներ են»,- ասաց նա: «Մանր-մունրը թվարկեք, թե չէ ասում եք մանր-մունրր, հետո պարզվում է հարկայինի հետ պրոբլեմ ունենք»,- վրա բերեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Vardan_Ayvazyan-2«Մեր հիմնարկը նկատի ունե՞ք, թե ընդհանրապես հայոց կառավարությունը»,- հեգնեց Արմեն Եղիազարյանը: «Դուք ասացիք, դուք որոշեք»,- հեգնանքին արձագանքեց Վարդան Այվազյանը: Նա շատ երկար ու տարբեր օրինակներով համեմելով իր խոսքը, փորձում էր հասկանալ, թե ինչո՞ւ են Արմեն Եղիազարյանի ղեկավարած հիմնարկում որոշել, որ ասենք, կրկնուսույցները պիտի գնան ու տեղական ինքնակառավարման մարմիններին բացահայտեն իրենց գործունեությունը եւ հարկեր վճարեն:

Հարցի շուրջ բանավեճերում Արմեն Եղիազարյանն ու Վարդան Այվազյանն այնքան շեղվեցին թեմայից, որ հասան անգամ այն ժամանակները, երբ Արմեն Եղիազարյանն էր ղեկավարում ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովը եւ ի՞նչ նախագծեր «ընդունեց», որոնք հետո, պարզվեց, որ պատուհաս են:

Երկար տեւած վեճ-բանավեճի արդյունքում, Վարդան Այվազյանը խոստովանեց`«ուղղակի սիրտս լիքն էր, էս ամեն ինչով, էս բաներով, ասի թափեմ», բայց դա չնպաստեց, որ նախագիծն ընդգրկվի ութերորդ նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգ: Այն ընդգրկվեց ԱԺ մեծ օրակարգ`առաջիկայում հստակեցումներ մտցնելու նպատակով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930