Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը կշարունակի անել հնարավորը՝ բուհի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ

Սեպտեմբեր 11,2015 15:38

Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին այցելել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ, ծանոթացել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նոր լաբորատորիաների ու արվեստանոցների պայմաններին:

Ներկաներին նախ ներկայացվել է Trimble UX5 անօդաչու սարքը, որը համալսարանը վերջերս է ձեռք բերել: Նշվել է, որ սարքը նախատեսված է օդային տվյալների և նկարների արագ ու անվտանգ հավաքագրման համար: Այն հնարավորություն է ընձեռում բարձր մակարդակով կազմակերպել ուսումնադասախոսական պրոցեսները, որի ընթացքում ուսանողը հնարավորություն է ունենում կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային փաթեթների կիրառման միջոցով: Սարքավորումը կօգտագործվի տարածքների մոնիթորինգի, քարտեզագրման, հնագիտական պեղումների հանութագրման, շինարարության հետազննման և այլ ոլորտներում:

Նշվել է նաև, որ սարքի հետ օգտագործվող ծրագրային փաթեթը հնարավորություն է տալիս ստեղծել եռաչափ քարտեզներ, որոնք կարող են օգտագործվել՝ ծավալների որոշման, հողային աշխատանքների պլանավորման, գծային օբյեկտների հանութագրման և մի շարք այլ գործողությունների իրականացման համար։

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նախարար Արմեն Աշոտյանը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջել են բուհում:

Ներկայացնելով համալսարանում երկու փուլով իրականացված աշխատանքների մանրամասները՝ Գագիկ Գալստյանը նշել է, որ հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ արդիականացվել են բոլոր ենթակառուցվածքները, ներդրվել է նոր գույք և անհրաժեշտ բոլոր սարքավորումները, ձևավորվել են քանդակի և դիզայնի նոր արվեստանոցներ, կառուցվել են քիմիայի և նյութերի դիմադրության նոր լաբորատորիաներ՝ հագեցած բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, նաև՝ կից նոր լսարաններով։

Ռեկտորի խոսքով աշխատանքներն իրականացվել են «Ճարտարապետության և շինարարության կրթության աջակցության» հիմնադրամի, կառավարության, Համաշխարհային բանկի, շինարարների միության անդամ կազմակերպությունների աջակցությամբ։

Առանձնակի կարևորելով համալսարանում իրականացված լայնածավալ աշխատանքներն ու նորագույն տեխնոլոգիաներով ապահովված նոր լաբորատորիաների ու արվեստանոցների ստեղծումը՝ Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն շատ կարևոր դերակատարում կունենա ուսանողների կրթությունն առավել մատչելի ու հագեցած դարձնելու հարցում: Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել հնարավորը՝ բուհի առջև ծառացած խնդիրների լուծման և ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930